Թալինի ղեկավարը մոտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ
![]() Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ։ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում, այդ երկու մրցույթների ժամանակ նա միակ հայտատուն է եղել, գրում է «Հետք»-ը: Տավրոս Սափեյանը հորեղբոր՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ժորա Սափեյանի հետ պայմանագրերից մեկը կնքել է 2023թ․ հունվարի 3-ին, մյուսը՝ այս տարվա ապրիլի 5-ին։ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 1999թ-ին։ Ընկերությունում հավասար բաժեմասեր ունեն Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հայրը՝ Էդիկ Սափեյանը և հորեղբայրը՝ Ժորա Սափեյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
