«Բենզինի գնի աճի և չնվազման մասով բացատրություն չունեմ». Մանվել Բադալյան
![]() Խորհրդարանը քննարկում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն այս պաշտոնում առաջադրել են Մանվել Բադալյանի թեկնածությունը: Դիմելով վերջինին՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ բենզինի, դիզվառելիքի, հեղուկ գազի շուկային. «Երբ ականատես ենք լինում թռիչքաձև աճի, բացատրում են արտաքին գործոնով՝ դրսում թանկացել ա, մեր մոտ թանկացել ա, բայց երբ դրսում էժանանում է, ասում են՝ դե գիտեք, խմբաքանակ ունեն, դեռ պիտի վաճառեն: Այդ հանձնաժողովն այս պահին գործում է իրավիճակին ոչ համարժեք ու անարդյունավետ»,- ասաց պատգամավորը: Թեկնածուն արձագանքեց, որ, որպես վարորդ, մատնանշված ոլորտում առկա խնդիրների հետ ամեն օր է առնչվում. «Երբ համաշխարհային գների տատանում է լինում, 5 րոպե հետո ՀՀ-ում բենզինի, դիզվառելիքի իրացմամբ զբաղվող ընկերությունները զգացնել տալիս են, նվազման դեպքում, ցավոք, դա երկար է տևում: Անկեղծ ասած՝ բացատրությունը չունեմ, մասնագիտորեն՝ դա հասկանալի չէ, այդպես չպետք է լինի»,- ասաց Բադալյանը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
