Պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը
![]() ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Ջեյղամիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և քննարկել այն ուղիները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առևտրաշրջանառության ծավալները հասցնել մինչև 3 մլրդ դոլարի։ Քննարկված թեմաների թվում էր Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ արտադրություններ հիմնելու, ինչպես նաև՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին առնչվող հարցեր։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
