Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Գերմանացի գեներալը տեղեկություններ ունի, որ ուկրաինական բանակի մի մասն արդեն «եռում է»

880
Չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ., 23:48
Գերմանացի գեներալը տեղեկություններ ունի, որ ուկրաինական բանակի մի մասն արդեն «եռում է»

Գերմանիայի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ռոլանդ Քաթերը Welt հեռուստաալիքի եթերում ասել է, որ արդեն տեղեկություն է ստացել այն վրդովմունքի մասին, որը տիրում է ուկրաինացի որոշ զինվորականների շարքերում, ովքեր դժգոհ են իշխանությունների գործողություններից։

«Ես ներսի աղբյուրներից լսել եմ, որ ուկրաինական բանակի մի մասն արդեն «եռում է»»,- ասել է Քաթերը։

Նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերի շատ զինվորներ գտնվում են ծայրահեղ հյուծված վիճակում, քանի որ ստիպված են կռվել շուրջօրյա և անընդհատ։

Քաթերը հաստատել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունն սկսել է խոստովանել ուկրաինացի զինվորների հոգնածությունը։