Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են Լարսով»․ Քերոբյան

549
Չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ., 16:54
«Այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են Լարսով»․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձել է Վերին Լարսում իրավիճակին. «Այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են Լարսի անցակետով: Խնդիրներն առաջացել են ուժեղացված հսկողության արդյունքում, որից հետո մենք նախաձեռնել ենք քննարկումներ մի քանի մակարդակներում ու թե ինչպես կարող ենք դրանց լուծման վերաբերյալ աշխատել»,- նշել է նա՝ հավելելով, որ մեքենանների թողունակությունը վերականգնվել է: