Երևան`   -7 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

««3+3» հարթակը գնալով ավելի հեռանկարային է դառնում». Լավրով

592
Երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ., 13:36
««3+3» հարթակը գնալով ավելի հեռանկարային է դառնում». Լավրով

Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ տարածաշրջանային «3+3» հարթակը արդեն ձևավորվում է և գնալով ավելի խոստումնալից է դառնում. ««3+3»-ը, որը միավորում է Հարավային Կովկասի երեք երկրներին և նրանց երեք հարևաններին, հեռանկարային ձևաչափ է: Ուրախ կլինեմ լսել հետագա քայլերի վերաբերյալ ձեր գնահատականը»: