«Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներկա քաղաքական իրադրությունը պահանջում է գործող քաղաքական ղեկավարությունից/գործադիր իշխանության ղեկավար այրերից և առաջին հերթին վարչապետից պատասխանել հանրությանը միտքը և հոգին փոթորկող հետևյալ հարցադրումներին՝ 1. Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը, որտեղ արդեն 3200 հայկական բեռնատար է կանգնած չբացվի: 2. Արդյո՞ք գոյություն ունեն ելքեր էներգետիկ համակարգի գոյությունն ու գործունեությունը ապահովելու համար, եթե պատժիչ քայլով կասեցվի ռուսական գազի և բենզինի մատակարարումը կամ էլ այն շարունակվի մատակարարվել շուկայական-միջազգային գներով։ 3. Արդյո՞ք հաշվարկվել են այն վնասները, որ կարող է կրել մեր ազգաբնակչությունը, եթե արգելվի ՌԴ-ից ՀՀ տրանսֆերները: 4. Ի՞նչ է արվելու այն դեպքում, եթե Ադրբեջանը օգտվի ստեղծված ուժային վաակումից և Թուրքիայի օժանդակությամբ, Ռուսաստանի և Իրանի պասիվությունը և չեզոքությունը ապահովելով գնա ուժային լուծումների սահմանագծման և միջանցքի հարցերում: Արցախի հայկականության կայծակնային վերացումը դրա վառ օրինակն է: 5. Արդյո՞ք գնահատվել և հաշվարկվել են այն սպառնալիքները, որոնք բխում են Արևմուտքի հետ պատերազմով թելադրված ռուս-թուրք-ադրբեջանական ներկա համագործակցային ձևաչափից ու ՌԴ-Իրան հակաարևմտյան միասնական դիրքորոշումից: Սպառնալիքներ որոնք տեսանելի են կապված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ մերձեցման քաղաքականությունից, երբ դա թշնամաբար է ընկալվում Մոսկվա-Թեհրան-Բաքու, երբեմն նաև Անկարա շրջանակում»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
