Թուրք ազգայնական առաջնորդն Իսրայելին սպառնում է պատերազմով
![]() Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին կտրուկ դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունը՝ այն անվանելով մեր ժամանակների ամենադաժան արյունահեղություններից մեկը։ Սոցցանցերում արված հայտարարության մեջ նա պնդում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 16 հազար պաղեստինցի և վիրավորվել են տասնյակ հազարները, հայտնում է TRT Haber-ը։ Ազգայնական առաջնորդն ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները, այդ թվում՝ ժամանակավոր հրադադարից հետո հարվածների վերսկսումը, «մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» են։ Նա դատապարտել է Գազայի ռմբակոծությունը՝ անկլավն անվանելով «մահվան գոտի»։ Բահչելին նաև կոչ է արել ստեղծել պաղեստինյան պետություն, որի մայրաքաղաքն է Արևելյան Երուսաղեմը՝ հիմնված 1967 թվականի սահմանների վրա։ Նա Իսրայելից պահանջել է փոխհատուցում վճարել, իսկ նրա ղեկավարությունը, այդ թվում՝ Բենիամին Նեթանյահուն, պատասխանատվության ենթարկվել Միջազգային քրեական դատարանի առջև իր գործողությունների համար։ Բահչելին կարծիք է հայտնել, որ հրեական համայնքը պետք է դատապարտի Իսրայելի ագրեսիան, և թուրք ազգի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու պաղեստինցիներին։ «Թուրք ժողովուրդն այլևս չի ցանկանում լռել և կողքից լուռ դիտել արյունահեղությունը և ցեղասպանությունը, որը տեղի է ունենում ամեն օր»,- ասել է Բահչելին՝ ընդգծելով, որ «Երուսաղեմը սիրող կամավորները պատրաստ են ամեն ինչի՝ պաշտպանելու համար ճնշված պաղեստինցի եղբայրներին և իսլամական արժեքները»: ![]() |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18

