Էդուարդ Թոփչյանը` քիբերհանցագործների թիրախում
![]() Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ իրականացվող ֆինանսական շանտաժի մասին։ Երկու օր է՝ ես հաղորդագրություններ եմ ստանում քիբերհանցագործներից, ովքեր արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր: Քանի որ ես հրաժարվեցի որևէ գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, բոլորովին չեմ բացառում, որ կտարածվեն այդ տեսանյութերը, կամ անձնական նամակներով կուղարկվեն իմ ընկերներին։ Ես բացարձակապես վճռական եմ չխրախուսել քիբեր հանցագործներին։ Խորհրդակցելով Հայաստանի լավագույն մասնագետների հետ՝ ես հասկացա, որ ցավոք, այսօրվա հնարավորություններով քիբերաշխարհում մենք բոլորս մնում ենք անապահով և խոցելի: Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, արձագանքելով տեղեկատվությանը, նշում է. «Հիմա լավ տարածված բան է։ Գտնում են մարդու տեսագրություն, դրա հիման վրա արհեստական բանականությունով գեներացնում պոռնոգրաֆիկ տեսանյութ ու շանտաժի ենթարկում։ Հաստատ վճարել պետք չէ նման դեպքերում։ Իհարկե, կան տղամարդիկ, որոնք ռեալ վիրտուալ քխիկներով են զբաղվում ռեալ արտասահման ի աղջիկների հետ։ Ինչը տեսագրում են ու շանտաժի ենթարկում։ Նման դեպքերը արդեն երևում է, որ արհեստական չեն։ Ու ավելի լավ ա սենց հիմար բաներով չզբաղվել»։ Աղբյուրը` Էդուարդ Թոփչյան |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
