Երևան`   -7 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

Ադրբեջանն ու Վրաստանը ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

637
Երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2023 թ., 17:06
Ադրբեջանն ու Վրաստանը ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

Նոյեմբերի 27-ին Բաքվում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև, գրում է Report-ը։ Վերջինները ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել:

Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման շուրջ: