Երևան`   +34 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ.

Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են գտնվել

1157
Երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2023 թ., 00:18
Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են գտնվել

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Շոուբակ:
Ամրոց Հորդանանում, որ հիմնադրել են խաչակիրները 12-րդ դարի սկզբին, որ պեղում են մեր իտալացի գործընկերները Ֆլորենցիայի համալսարանից, որտեղ գտնվել են հայերեն արձանագրություններ և որոնք հետազոտելու համար մենք այստեղ ենք:
Շնորհակալություն արշավախմբի ղեկավար պրոֆեսոր Միքելե Նուչոտիին և ողջ թիմին նման հնարավորության համար»: