Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Մեր երկրում տնտեսության աճն ազդում է օրվա պաշտոնյաների և օլիգարխների վրա»․ Բաբկեն Հարությունյան

896
Կիրակի, 26 նոյեմբերի, 2023 թ., 12:48
«Մեր երկրում տնտեսության աճն ազդում է օրվա պաշտոնյաների և օլիգարխների վրա»․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 4 հոգուց մեկը աղքատ է։
Այսպիսով, 2022թ-ին Հայաստանում տնտեսական աճը կազմել է՝ 12.6%, գնաճը՝ 8,3%, իսկ աղքատության մակարդակը՝ 24.8%, ծայրահեղ աղքատության մակարդակն էլ 1.2% է եղել։ 2021 թվականի համեմատ աղքատությունը նվազել է ընդամենը՝ 1.7%-ով։ Գյուղաբնակների մոտ 30% է աղքատ, իսկ քաղաքաբնակների՝ 22%-ը։
Հրապարակված թվերը ևս փաստում են, որ մեր երկրում տնտեսության աճը ազդում է օրվա պաշտոնյաների և օլիգարխների վրա»։