«Բանկերն իրենց ամենակարողի տեղ են դրել». քաղաքացի
![]() ՀՀ քաղաքացի Տիգրան Գալստյանի բարձրացրած տեսահարցը վերաբերում էր բանկերի՝ բարձր տոկոսով տրամադրող վարկերին. «Բանկերն իրենց վարկային տոկոսները շատ բարձր են դնում ու կարող ա ես իստորիայով ուշացում չունենամ, բայց ինձ մերժեն՝ չասելով՝ ինչի՞, այսինքն՝ ամենակարողի տեղ են իրենց դնում, արհամարհում են»: Փաշինյանն արձագանքեց. «Շատ է փորձ արվում բանկային համակարգը, էսպես ասած, դեմոնիզացնել ու սրա մեջ հասկանալի բան կա, մարդկային էությունից է երևի, մարդիկ հաճույքով փող վերցնում են, բայց վերադարձնելն էդքան էլ հաճելի չի, բայց տոկոսների պրոբլեմը հասկանալի պրոբլեմ է: Տեսեք, վարկը, որ պետք է քաղաքացին վերցնի, ձևավորվում է հետևյալ կերպ՝ քաղաքացիներն իրենց գումարը դնում են բանկերում՝ որպես ավանդ, այսինքն՝ բանկը քաղաքացիների մի խմբից փողերը հավաքում է, տրամադրում մյուս խմբին: Որպեսզի քաղաքացիները շահագրգռված լինեն փողը բանկում դնել, բանկերը էդ ավանդների համար տոկոսներ են առաջարկում, այսինքն՝ բանկը որպեսզի փող հավաքի քաղաքացիներից ու բաժանի մյուսներին, ինքը պետք է ավելի շատ տոկոս առաջարկի, որովհետև եթե քիչ ա, քաղաքացին փաստ չի, որ իր փողը կտանի, բանկում կդնի: Տոկոսով փող հավաքում է ու տոկոսով փող տալիս է: Տոկոսներն առաջանում են նաև գործառնական ծախսերից՝ բանկը շենք ունի, որի համար ծախսեր է անում, սպասարկում են, մարդիկ են աշխատում... Եթե բանկային համակարգի աշխատանքը ճիշտ պատկերացնենք, պրոցեսները հասկանալի կլինեն»,- ասաց Փաշինյանը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
