«ՆԱՏՕ-ն Զելենսկիին արգելել է բանակցություններ վարել ՌԴ-ի հետ». ՄԱԿ-ի նախկին պաշտոնյա
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից, քանի որ ՆԱՏՕ-ի երկրներն արգելել են ավարտել կոնֆլիկտը: Այս մասին Brave New Europe-ի համար հոդվածում հայտնում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդական Միխայիլ ֆոն դեր Շուլենբուրգը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար, գերմանացի պաշտոնաթող գեներալ Հարալդ Կույատվը: Շուլենբուրգի խոսքով՝ ռազմական կոնֆլիկտից մեկ ամիս անց Մոսկվան և Կիևը եկան հակամարտության կարգավորման ընդհանուր եզրերի: Այսպես, Ուկրաինան այդ ժամանակ խոստանում էր հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և վստահեցնում, որ իր տարածքում արտասահմանյան ռազմաբազաներ չի տեղակայի՝ տարածքային ամբողջականության ճանաչման փոխարեն: «Կասկած չկա, որ խաղաղ բանակցությունները ձախողել են ՆԱՏՕ-ի, մասնավորապես, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից ճնշման պատճառով»,- ասվում է հոդվածում: Փորձագետների խոսքով՝ նման համաձայնությունը կնշանակեր ՆԱՏՕ-ի պարտություն, ինչպես նաև արևելքում նրա ընդլայնման դադարեցում: Մինչ այդ Զելենսկին՝ չնայած բանակի ծանր վիճակին, դեմ է հանդես եկել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների անցկացմանը: |
«Սրանք զավթում են իշխանությունն անգամ ընտրություններում փաստացի պարտվելուց հետո». Էդգար Ղազարյան
5400:24«Երկու տարի անց ճահճում թաղված և խեղդվող միակ սուբյեկտն Ուկրաինան է». Հակոբ Բադալյան
6100:06«Վազի՛ր ու ետ մի՛ նայիր». Սաակաշվիլին՝ Փաշինյանին
127Երեկ, 23:06Ո՞վ է պաշտպանելու Ադրբեջանում հայերի իրավունքները, հատկապես, եթե նրանք բանտում են. #BBC
144Երեկ, 22:48Ալիևը «ժողովրդագրական» պատերազմ է սկսում
119Երեկ, 21:18Կիևը կարող է զրկվել ԵՄ-ի՝ 50 մլրդ եվրոյի չափով օգնությունից. #FinancialTimes
303Երեկ, 17:54