«Ինչքա՞ն է շարունակվելու Դիլիջանի քաղաքային գրադարանի գրքերի ոդիսականը»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգյսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջանի քաղաքային գրադարանը տեղակայված էր մշակույթի պալատի վերջին հարկում, տանիքի անձրևաջրերն ու ձյան հալոցի ջրերը թափվում էին գրքերի վրա, անձրևաջրերը լցվում էին գրադարանի մի հատվածը: Գրադարանի աշխատողները գրքերը ջրերից պաշտպանելու համար ծածկում էին պոլիէթիլենային տոպրակներով, ձմռանը խոնավ գրքերը չորացնում էին վառարանների մոտ, իսկ ամռանը՝ օդափոխում: Դիլիջանի մշակույթի պալատը վերանորոգման մեջ է, հոկտեմբերին լրացել է նորոգման մեկ տարին։ Գրադարանի գրքերը պարկերի մեջ լցված՝ գտնվում են մշակույթի պալատի առաջին հարկում գտնվող դահլիճում։ Գրադարանի 13 աշխատողները 13 ամիս հարկադիր պարապուրդի մեջ են, որի համար աշխատավարձի 2/3 մասն են ստանում։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ մշակույթի պալատը վերանորոգում է «Արտդիանշին» ՍՊԸ-ն»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
