Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.

«Դատախազությունն առանց քննչական գործողությունների կարճել է վարչապետի ընտանիքին վերաբերող գործը»․ Պետրոս Մակեյան

134
Երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ., 17:18
«Դատախազությունն առանց քննչական գործողությունների կարճել է վարչապետի ընտանիքին վերաբերող գործը»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի հռչակած «օրենքի գերակայությունը»
Այսօր փաստաբան Արայիկ Պապիկյանն իրազեկեց, որ քննիչն իրեն տեղեկացրել է 2022թ-ի օգոստոսի 22-ին մեր հաղորդման հիման վրա նախկին գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական վարույթի՝ վարչապետի ընտանիքին պատկանող բիզնեսի կոռուպցիոն դրսևորումների, հովանավորչության և օրինազանցությունների, կարճման մասին, ընդ որում առանց քննչական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ առերեսման։
Հ․ Գ․ Ավելին մանրամասն կներկայացնեմ կարճման մասին որոշմանը ծանոթանալուց հետո»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան