«Ջերմուկում թշնամին կրակում է, ի՞նչ զբոսաշրջային փաթեթ»․ պատգամավորը՝ Քերոբյանին
![]() ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք Ջերմուկը՝ որպես զբոսաշրջային քաղաք, անվտանգ է համարում։ Նշենք, որ Վահան Քերոբյանը զբոսաշրջության վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ներկայացրել, որով զբոսաշրջային վերահսկողության նոր մեխանիզմներ պետք է գործեն․ նոր հնարավորություններ են բացվում զբոսաշրջային գործունեության և այդ գործունեությունը Հայաստանի տնտեսական զարգացման համար ծառայեցնելու նպատակով։ «Պարո՛ն Քերոբյան, վերջին անգամ Ջերմուկում ե՞րբ եք եղել։ Էս օրենքը որ բերել եք, արդյոք քննարկե՞լ եք անվտանգությունը։ Ջերմուկում մենք նորից տեսնելո՞ւ ենք գերհագեցած հյուրանոցային տնտեսություններ, թե տեսնելու ենք էն վիճակը, որը կա»,- հարցրեց պատգամավորը։ «Ջերմուկում եղել եմ հուլիս ամսին՝ քննարկելու ինչպես է անցնում ամառային ամիսները և էդտեղ հանդիպեցինք հյուրանոցների հետ, խնդրեցին մի քիչ ակտիվացնել․․․ Սա օրենք է, որ երկրի ներսում զբոսաշրջիկներն ապահովված լինեն լավ ծառայություններով, լավ ենթակառուցվածքներով և չենթարկվեն տարբեր տեսակի խաբեությունների, իսկ անվտանգության տեսանկյունից, գիտեք, որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ապահովենք երկարատև խաղաղություն»,- ասաց նախարարը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
