Լիբանանում ալյումինի ձուլարան է ոչնչացվել
![]() Լիբանանում հրթիռային հարվածով ալյումինի ձուլարան է ոչնչացվել: Ի պատասխան Լիբանանից հրթիռների արձակման՝ իսրայելական բանակը շաբաթ օրը՝ նոյեմբերի 18-ի առավոտյան, հարձակվել է Նաբաթիա շրջանում գտնվող ալյումինի գործարանի վրա։ Իսրայելական Details հրատարակությունը գրում է, որ սա առաջին հարձակումն է այս տարածքում 2006 թվականին Երկրորդ լիբանանյան պատերազմի ավարտից հետո։ Ըստ տեղեկությունների, Իսրայելում, բաց տարածքներում 25 հրթիռ է ընկել, զոհեր չկան։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Հեզբոլլահը: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Լիբանանում գտնվող Հեզբոլլահի թիրախների վրա: Այդ թվում է ալյումինի գործարանը, որը մինչ այդ հարձակումների թիրախում չէր եղել։ Միաժամանակ, Լիբանանի ազգային NNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը «երկու հրթիռ է արձակել ալյումինի գործարանի ուղղությամբ... ինչի արդյունքում այն այրվել է իր ողջ տեխնիկայի հետ միասին»։ |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
