«Հայաստանի Կենտրոնական Բանկը ղեկավարվում է, բայց` հաստատ ոչ Հայաստանի շահերով». Դավիթ Գրիգորյան
![]() Տնտեսագետ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Կենտրոնական Բանկը ղեկավարվում է՝ բայց հաստատ ոչ Հայաստանի շահերով։ Դատեք ինքներդ։ Ռուսաստանի ԿԲ-ն՝ ելնելով իր պետական շահից, հետզհետե բարձրացրեց վերաֆինանսվորման տոկոսադրույքը։ Այսօր այն 15% է՝ աճի կանխատեսումով։ Դրա հետևանքով Ռուսաստանի բանկերը գումարներ են ներգրավում 12-15%-ով՝ հոկտեմբերին գրանցելով ավանդների ներգրավման ռեկորդային ներհոսք։ Ռեկորդային աճել են նաև Ռուսաստանի պետական և մասնավոր փոխառության պարտատոմսերի ծավալները, որոնց տարեկան եկամտաբերությունն այսօր 13-16% է։ Որտեղի՞ց այս ներհոսքը։ Գանք Հայաստան՝ Հայաստանի բանկերն այսօր ռուբլով ավանդ ներգրավում են 1.8%-ով, փաստացի՝ 0.5% եթե հանենք փոխանակման և եկամտահարկի ծախսերը։ Ինչպե՞ս թէ, ինչո՞ւ համար, ո՞ւմ շահերից՝ հարցեր Հայաստանի ԿԲ-ին։ Ընկերներիս բացատրեմ հայերեն՝ թուրքերը Սևանի մեջ խողովակ են գցել, պոմպակայան տեղադրել ու ջուրը քաշում են բաքու, հոսանքի վարձն էլ Հայաստանի ԿԲ-ն է վճարում՝ պատկերացրի՞ք։ Մայիսին էլ Հոկտեմբերյանի գյուղացիները, բազմաչարչար գյուղացիները ուշքի կգան՝ ջուր չկա ու բահերով ճանապարհները կփակեն։ Ավելացնեմ միայն, որ սեպտեմբերից մինչև այսօր դրամը ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 10%-ով ու դեռ նոր է թափ հավաքում։ Այս տրամաբանությամբ էլ մոտավորապես դեպքերը կզարգանան, հետո ներկաները բարեհաջող իրենց աշխատասենյակները կփոխանցեն եկողներին, «եկողներն» էլ կմեղադրեն «նախկիններին»»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
