Աշխատակազմի մեծահարուստ քարտուղարը. ի՞նչ ունեցվածք ունի Գրիգորյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Շավարշ Գրիգորյանը 2023 թվականի ապրիլի 17-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։ Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին, իսկ 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը: Հավելենք նաև, որ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզում, «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թերեւս պաշտոնյայի հայրն է։ «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊ ընկերության հիմնադիրները եղել են Շավարշ Գրիգորյանը եւ նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաև առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի օգնականը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Գրիգորյանին են պատկանում մի քանի ձկնաբուծական ընկերություններ ևս, սակայն նրա հայտարարագրում որևէ տող այդ կազմակերպություններից ստացված եկամուտների մասին չկա։ Նա 2021 թվականից հանդիսանում է «ՄԱԿ ՖԻՇ» ՍՊԸ-ի 8.34% բաժնետեր և«Հայնավթ» ՓԲԸ-ի 100% բաժնետեր և այս ընկերությունների շրջանառությունից որևէ ֆինանսական եկամուտ չի ստացել։ Գրիգորյանը հայտարարագրել է 1 բնակարան Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում, որը ձեռք է բերել 2023 թվականի մարտի 17-ին։ Հայտարարագրից հասկանում ենք, որ բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա վերջում կազմել է 58 մլն 078 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 20 մլն 267 հազար դրամ, 400 ԱՄՆ դոլար եւ 657 եվրո։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հայտարարագրել է 2 մեքենա, որից մեկը բեռնատար՝ KRAZ մակնիշի, ձեռք բերված 2000 թվականին, և 2022 թվականին ձեռք բերված՝ 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի։ Նրան է վստահված իրականացնել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, ինչպես նաև համակարգել և վերահսկել քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ֆինանսական, գնումների, եկամուտների հաշվառման և գանձման, կազմակերպական, մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունների, քարտուղարության, մատակարարման և տեխնիկական սպասարկման ծառայության և առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի աշխատանքները: Հավելենք նաև, որ Շավարշ Գրիգորյանը հանդիսանում է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերը, և վերջին գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Ավինյանը վրդովված նշեց, որ Տորք Անգեղի այգում դատարանը ստիպում է տալ շինթույլտվություն, ինչը զայրացրել էր Ավինյանին։ Նա հրահանգել է Շավարշ Գրիգորյանին զբաղվել այդ հարցով. վերջինս, ըստ երևույթին, հարցերը պետք է կարգավորի նախարար Մինասյանի հետ»: |
Finnair-ը կչեղարկի 300 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով
17319:36Սպանդանոց չկա, բայց Թավշուտի բնակչին տուգանում են, անասունների միսն էլ տանում՝ այրելու
141Երեկ, 22:42Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
19622.11.2024, 09:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
22521.11.2024, 22:06««Օրինական» թալանի հերթը հասավ մասնագիտական ծառայություն մատուցող ԱՁ-ներին»․ Գրիգոր Երիցյան
22721.11.2024, 21:24«Նիկոլի համար հերոս են «Լֆիկ Սամոն», «ՍԱՍ-ի Արտակը», Երեմյանները, Գռզոն, ովքեր մուծվում են՝ իր ընտանիքի «կայֆերի» համար»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
19721.11.2024, 19:42