Որտեղ են աշխատանքի տեղավորվել ՔՊ-ականների կանայք և ամուսինները՝ հեղափոխությունից հետո. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անտուն մի շարք պատգամավորներ, որոնք, մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել։ Այժմ ներկայացնում ենք ցանկ, թե ՔՊ-ականների կանայք և ամուսինները որտեղ են տեղավորվել աշխատանքի հեղափոխությունից հետո։ Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, Հանրային հեռուստաընկերությունում զբաղեցնում է խմբագրի հաստիքը։ Վիլեն Գաբրիելյանի կինը՝ Նարինա Առքելովան, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության ավագ մասնագետի պաշտոնը։ Տաթևիկ Շահումյանի ամուսինը՝ Արսեն Մխիթարյանը, զբաղեցնում է Ազգային անվտանգության ծառայության ավագ ինժեների պաշտոնը։ Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, զբաղեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը։ Նարեկ Գրիգորյանի կինը՝ Մարիետա Նիկոյանը, աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առաջատար մասնագետի պաշտոնում։ Բաբկեն Թունյանի կինը՝ Քնարիկ Իսոյանը, աշխատում է Կադաստրի կոմիտեում։ Արմեն Խաչատրյանի կինը՝ Մարիամ Մինասյանը, հանդիսանում է Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրենը։ Որդին՝ էդուարդ Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնի փորձագետ է։ Շիրակ Թորոսյանի դուստրը՝ Արևիկ Թորոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության փորձագետ է։ Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, Հանրային հեռուստաընկերությունում զբաղեցնում է ֆիլմարտադրության պատասխանատուի պաշտոնը։ Արուսյակ Մանավազյանի ամուսինը՝ Արման Բուդաղյանը, զբաղեցնում է «Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
