Հորդանանն սպառնում է պատերազմով
![]() Գազայի հատվածից կամ Արևմտյան ափից պաղեստինցիներին վտարելու ցանկացած փորձ Հորդանանի համար կարմիր գիծ կլինի, իշխանությունները դա կհամարեն որպես պատերազմի հայտարարություն, ասել է վարչապետ Բիշեր Ալ-Խասավնեն: Ալ-Խասավնեն Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերին հարվածելիս «քաղաքացիական և ռազմական թիրախների միջև խտրականություն չդնելու համար» և ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները «չեն համապատասխանում ինքնապաշտպանության սկզբունքներին»: Ավելի վաղ թագավորության արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հայտարարել էր, որ Հորդանանն անընդունելի է համարում պաղեստինցիների զանգվածային վերաբնակեցումը և զգուշացրել, որ դա լուրջ հետևանքների կհանգեցնի տարածաշրջանի համար։ Նա նախազգուշացրել է, որ Ամմանը «բոլոր հնարավոր միջոցներով» կդիմադրի նման փորձերին։ Reuters-ը նշում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը Հորդանանում մտավախություն է առաջացնում, որ եթե այն սրվի, իսրայելական կողմը կկարողանա «իրականացնել տեղահանման քաղաքականություն, որն ուղղված է պաղեստինցիների զանգվածային արտաքսմանը Արևմտյան ափից»: Հորդանանը սահմանակից է Արևմտյան ափին և ընդունել է պաղեստինցի փախստականների մեծ մասին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները 1948 թվականին Իսրայելի ձևավորումից հետո: 1993 թվականին Օսլոյի բանակցություններից հետո, որոնք համարվում էին Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության գործընթացի սկիզբը, Իսրայելը զորքերը դուրս բերեց Գազայի հատվածից և Հորդանան գետի Արևմտյան ափից: Այժմ Գազայի հատվածը, որի բնակչությունը կազմում է մոտ 2 միլիոն մարդ, վերահսկվում է ՀԱՄԱՍ-ի կողմից, Հորդանան գետի Արևմտյան ափը վերահսկվում է Պաղեստինի ազատագրման կազմակերպության կողմից, որի ստորաբաժանումներից մեկը Ֆաթահն է (Պաղեստինի ազգային ազատագրական շարժում): ԱՄՆ-ի իշխանությունների տվյալներով՝ 2022 թվականի կեսերի դրությամբ Հորդանան գետի արևմտյան ափին ապրում էր մոտ 3 միլիոն պաղեստինցի։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
