Իրանը պահանջում է զինաթափել Իսրայելին, քանի դեռ ուշ չէ
![]() Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել Իսրայելին զինաթափելու համար։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում: Այսպես է նախարարը պատասխանել Իսրայելի ժառանգության՝ աջ ծայրահեղական նախարար Ամիչայ Էլիահուի («Հրեական ուժ» կուսակցություն) խոսքերին, ով ընդունել է Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ «Ատոմային ռումբերի կիրառման մասին Իսրայելի նախարարի հայտարարությունը ցույց է տալիս ռեժիմի՝ դիմադրությանը դիմակայելու իրական անկարողությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ զինաթափելու այս բարբարոս և ապարտեիդ ռեժիմը: Վաղը ուշ կլինի։ Այս ցեղասպանության ողջ պատասխանատվությունը կրում է Սպիտակ տունը»,- գրել է Աբդոլլահյանը սոցցանցում։ Էլիյահուի հայտարարությունը դատապարտել է նաև ԱՄԷ-ի ԱԳՆ-ն։ «ԱՄԷ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի կառավարության ժառանգության նախարար Ամիչայ Էլիյահուի ամոթալի և անընդունելի հայտարարությունները Գազայի հատվածում միջուկային ռումբ նետելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։ ԱՄԷ-ն նրա խոսքերը համարում է «միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների և պատերազմական հանցագործությունների դրդում», անընդունելի է համարում միջուկային զենքի օգտագործումը և կոչ է անում դադարեցնել կրակը։ Նախօրեին Էլիահուն հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պե՞տք է միջուկային ռումբ նետել Գազայի հատվածի վրա, ասել էր. «Սա հնարավորություններից մեկն է»։ Նախարարը պատերազմի ժամանակ որոշումներ կայացնելու համար ստեղծված պատերազմական կաբինետի անդամ չէ և դրա վրա որևէ ազդեցություն չունի։ Սրանից հետո վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը չի դիտարկում Գազայի հատվածի վրա միջուկային հարձակման հնարավորությունը։ Քննադատությունից հետո Էլիյահուն իր խոսքերն անվանել էր «փոխաբերական»: Նա անորոշ ժամանակով հեռացվել է կառավարության նիստերից: Ընդդիմության առաջնորդ և նախկին վարչապետ Յաիր Լապիդը կոչ է արել Նեթանյահուին պաշտոնանկ անել պաշտոնյային։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
