«Երկաթյա լեդիի իմիջին ձգտող Ժաննա Անդրեասյանը որևէ բացատրություն չի տալիս». Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկաթյա լեդիի իմիջին ձգտող կրթության նյախարար Ժաննա Անդրեասյանը որևէ բացատրություն կամ պարզաբանում չի տալիս արդեն մեկ շաբաթից ավել հանրային դաշտում բարձրաձայնվող՝ Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի տնօրենին պաշտոնից հեռացման հարցին։ Նախարարը չի արձագանքել նաև արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանի հանդիպման խնդրանքին։ Դատելով նախկին տնօրենի հրապարակային ելույթներից՝ հարցն, իրոք, պարզաբանման կարիք ունի։ Նախարարությունից հնչած միակ կտրուկ պատասխանն է՝ նախկին տնօրենը խախտել է օրենքը։ Հատկապես այս դեպքում նախարարի համար հեշտ պիտի լիներ արձագանքելը։ Փառք Աստծո, այդ խախտումից զոհեր և վիրավորներ չկան։ Տպավորություն է, որ նախարարը նախկին տնօրենին պատժում է՝ իրեն չենթարկվլելու և ոչ թե օրենքի խախտման համար, հատկապես որ՝ խախտում ասվածը խիստ հակասական է։ Տարակուսելի է, թե ինչու է նախարարը մերժում հանդիպման խնդրանքը։ Նախկին տնօրենը մեկ տանամյակից ավելի նվիրումով աշխատել է թանգարանում, ինչպես տեսնում եք, ունի նաև հանրային լայն աջակցություն։ Ի վերջո օրենքը մարդու համար է և մարդուց թանկ չէ»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
