Ի՞նչ ունեցվածք ունի յուղալի պաշտոններ զբաղեցրած փոխմարզպետը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տեղակալ Հարություն Գուլյանը յուղալի պաշտոններ սկսել է ստանալ 2018 թվականից հետո։ Գուլյանը մինչ 2018 թվականը եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում որպես հսկիչ, «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ում՝ անվտանգության աշխատակից, իսկ դրանից առաջ՝ մի քանի ՍՊԸ-ներում խորհրդատու վաճառող, և այլն: Այդ պաշտոնին էլ երկար չի մնացել և 2020 թվականի հուլիսին նշանակվել է Արագածոտնի փոխմարզպետ։ Թվում է՝ ամեն ինչ կարգին է, և սա սովորական անհատի կարիերայի աճ է՝ իր բացառիկ ունակությունների և տաղանդի շնորհիվ, բայց վաճառողից փոխմարզպետ դարձած Գուլյանը, որը գրեթե ամբողջ կյանքը ապրել է Երևանում, հանկարծ փոխմարզպետ է դարձել մայրաքաղաքին մոտ մարզում: Ուշագրավն այն է, որ փոխմարզպետ Գուլյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2-ն էլ՝ Երևանում։ Բազմաբնակարան շենքում գտնվող բնակարաններից առաջինը ձեռք է բերել 2013 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, երբ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում մենեջեր էր աշխատում։ Երկրորդ բնակարանը ձեռք է բերել պաշտոնավարման տարիներին՝ 2021 թվականին, Աջափնյակ վարչական շրջանում, երբ արդեն զբաղեցնում էր փոխմարզպետի պաշտոնը։ Ստացվում է, որ փոխմարզպետը մասնակցում է մարզի ղեկավարման գործընթացին, բայց իր իսկ ղեկավարած մարզում չի ապրում և չի պատկերացնում իր ապագան։ Տեղեկացնենք, որ 2016 թվականին Գուլյանը գնել է 2012 թվականի արտադրության, Suzuki մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար եվրո և 16 հազար դրամ, էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթները կազմել են 133 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 300 հազար դրամ։ Փոխնախարարի՝ 2022 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 283 հազար դրամ, որից 10 մլն 441 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։ Եկամուտներից 600 հազար դրամն էլ վարկ է «Եվրոպոլիգրաֆ» ՓԲԸ-ից։ Գուլյանի կինը՝ Աննա Հովսեփյանը, հանդիսանում է «Մեյջոր Փարթներս» ՓԲԸ-ի տնօրենը, իսկ ամուսինն այդ կազմակերպությունից վարձակալության դիմաց ստացել է 1 մլն 800 հազար դրամ։ Ստացվում է, որ կինն այնպես է արել, որ կազմակերպությունից ստացած եկամուտները անիմաստ չկորչեն և կրկին վերադառնան ընտանեկան բյուջե։ Նույն կազմակերպությունից Գուլյանը 1 մլն դրամ վարկ է վերցրել, և երևի ինքն էլ վարկի ամսական մարման գումարը կնոջն է տալիս։ Գուլյանը ՊԵԿ-ից ևս գումար է ստացել՝ 2 մլն 441 հազար դրամ, որն էլ, ըստ երեւույթին, եկամտահարկի վերադարձ է վերջում գնած բնակարանի հիփոթեքի մայր գումարը վճարելու համար։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարը կազմել է 36 մլն 380 հազար դրամ՝ 81 հազար եվրո, 2 մլն դրամ և 250 հազար դրամ։ Տեղեկացնենք, որ կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 980 հազար դրամ։ Պարզվում է, որ Գուլյանի կինն էլ աշխատում է ՀՀ ՊԵԿ-ում, որտեղից էլ հաշվետու տարում աշխատանքի վարձատրության դիմաց ստացել է 3 մլն 514 հազար դրամ»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
