«Պուտինը կհաղթի, եթե ԱՄՆ-ը դադարի օգնել Կիևին»․ Լլոյդ Օսթին
624
Չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2023 թ., 11:00
![]() ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հասնել Ուկրաինայում իր նպատակներին, եթե ԱՄՆ-ը դադարեցնի իր աջակցությունը Կիևին: Օսթինը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել են Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ կապված նախագահ Ջո Բայդենի՝ 106 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքի հետ։ «Առանց Կիևին մեր օգնության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողության կհասնի Ուկրաինայում, ուստի հատկացումները շատ կարևոր են»,- ասել է Օսթինը։ Ավելի վաղ Բայդենը 61,4 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար: Այդ գումարի մոտավորապես կեսը կծախսվի ԱՄՆ-ում սպառազինությունների արտադրության համար, որոնց պաշարները նվազել են Ուկրաինային զենքի նախորդ մատակարարումների ընթացքում: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
