Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 07 հունիսի, 2026 թ.

«Ադրբեջանը արդյունահանելու է իսրայելական գազը». Սերգեյ Մելքոնյան

574
Երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ., 13:36
«Ադրբեջանը արդյունահանելու է իսրայելական գազը». Սերգեյ Մելքոնյան

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «SOCAR ընկերությունը բրիտանական BP-ի և իսրայելական NewMed Energy ընկերության հետ համատեղ կզբաղվի Միջերկրական ծովում բնական գազի որոնմամբ:
6 ընկերություններից 1-ը ադրբեջանական է։
Նախ, նման որոշումները, բացի տնտեսական նպատակահարմարությունից, ունեն քաղաքական ենթատեքստ։ Երկրների միջև ռազմավարական ոլորտում համագործակցության խորացման ևս մեկ օրինակ (կիբեռանվտանգություն, Տիեզերք, սպառազինության արտադրություն և այլն):
Երկրորդ՝ Ադրբեջանը կարող է մեծացնել իր դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ակնհայտ է, որ տարիներ անց արդյունահանված գազը միանգամից Եվրոպա չի գնա։ Սակայն իսրայելական, եգիպտական և կիպրական գազի համատեղ ենթակառուցվածքի արտահանման նախագիծը Եվրոպա դեռևս օրակարգում է»:

«Ադրբեջանը արդյունահանելու է իսրայելական գազը». Սերգեյ Մելքոնյան
«Ադրբեջանը արդյունահանելու է իսրայելական գազը». Սերգեյ Մելքոնյան
Աղբյուրը`   Սերգեյ Մելքոնյան