Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Ղազախստանում հանքի փլուզման զոհերի թիվն աճել է

753
Կիրակի, 29 հոկտեմբերի, 2023 թ., 18:48
Ղազախստանում հանքի փլուզման զոհերի թիվն աճել է

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Կարագանդայի Կոստենկո հանքավայրում վթարի վայրում հայտնաբերվել է 45 հանքագործի դի։

«Մեկ հանքափորի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շաբաթ գիշերը հանքահորում հրդեհ է բռնկվել, որից հետո՝ պայթյուն։ Ղազախստանում հոկտեմբերի 29-ը՝ կիրակի օրը, սգո օր է հայտարարված։