Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Զգույշ եղեք Հայբիզնեսբանկից»․ Կարեն Հեքիմյան

984
Շաբաթ, 28 հոկտեմբերի, 2023 թ., 14:36
«Զգույշ եղեք Հայբիզնեսբանկից»․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զգույշ եղեք ARMBUSINESSBANK CJSC-ից (ABB բանկ): Ամեն գնով գումար աշխատելու մոլուցքով տարված, վերջինս սկսել է մտնել հաճախորդների «գրպանները»:
Ուրեմն, 2023թ․ մայիսին բանկը հայտարարեց, որ իր կողմից հաճախորդներին ուղարկված SMS-ները վճարովի են դառնալու: Սա աննախադեպ, չլսված խայտառակություն է, քանզի պատկերացրեք, որ, օրինակ՝ բանկը հաճախորդներին ինքն իրեն գովազդող SMS ուղարկի և, ըստ այդմ, բանկի գովազդի համար հաճախորդները վճարեն: Պատկերացրեք նաև, որ նկարագրված գործողությունն իրականացվի հաճախակի պարբերականությամբ:
Այսօրինակ խայտառակության վերաբերյալ ինչ-որ կերպ տեղեկացված հաճախորդները բանկի մասնաճյուղերում SMS ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումներ գրեցին, սակայն դա էլ չօգնեց: Որոշ ժամանակ անց, բանկը «կորցրեց դիմումները» և վերսկսեց SMS-ներ ուղարկելու գործընթացը:
Բանկի «Տերյան» մասնաճյուղում ասում են, որ հաճախորդը պարտավոր է հիշել բանկում դիմում գրելու օրը և ժամը և, եթե չի հիշում, ապա «բանկը ոչնչով օգնել չի կարող»: Այսինքն, բանկում չկա դիմումների էլեկտրոնային բազա և հաճախորդը պարտավոր է ամեն ինչ հիշել: Սակայն, եթե հաճախորդը կամայական թիվ «վերհիշի», ապա բանկի մասնաճյուղի Հերիքնազը կհերքի այն, պատճառաբանելով, որ այդ օրը որևէ դիմում չի գրվել: Եվ, մինչև հաճախորդը «հիշում է», իսկ Հերիքնազը՝ հերքում, հաճախորդը բանկից SMS-ների հերթական խմբաքանակն է ստանում: Նույն մասնաճյուղի կառավարիչը ևս չի տիրապետում բանկում գրված դիմումների էլեկտրոնային բազային: Ավելին՝ վերջինս դեմ չէ, որ յուրաքանչյուր հաճախորդ ամեն օր բանկ այցելի և ամեն օր SMS-ներից հրաժարվելու դիմում գրի: Այդ դեպքում, բանկին դիմումների էլեկտրոնային բազա այլևս անհրաժեշտ չի լինի:
Քանի որ «հերիքնազությունը» (ամեն ինչ հերքելը) Հայբիզնեսբանկի աշխատաոճն է, ապա բանկին ինչ-որ բան ապացուցելը շատ ժամանակ և մեծ ջանք է պահանջելու: Իսկ այդ ընթացքում SMS-ները գալիս են ու գալիս»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան