«Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները». ՀՀ ՏԿԵ փոխնախարար
![]() Քաղաքական հարցերը լուծելուց հետո Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։ Թբիլիսիում մեկնարկած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Նա նշել է, որ Ադրբեջանից Հայաստան գազ մատակարարելու փորձ եղել է խորհրդային տարիներին։ «Մենք Ադրբեջանից գազ էինք ստանում, այնտեղից եկող 3 հսկայական գազատար ունեինք, հիմա կարող ենք վերականգնել դրանք, եթե մեր երկրների միջև քաղաքական չլուծված հարցեր չմնան։ Մենք նաև կարող ենք տարանցիկ երկիր լինել Ադրբեջանից դեպի Եվրոպա գազի մատակարարման համար։ Նույնը վերաբերում է նաև էլեկտրաէներգիային։ Մենք պատրաստ ենք այդ ենթակառուցվածքների կառուցմանն ու վերականգնմանը։ Դա կարող է փոխել տարածաշրջանի էներգետիկ դիվերսիֆիկացիան»,- ասել է Վարդանյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
