Օրբանն ավելի քան երբևէ մեկուսացվել է ԵՄ-ում․ #Guardian
![]() Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ավելի քան երբևէ մեկուսացվել է ԵՄ-ում և շարունակում է բազմապատկել իր հանդեպ հիասթափությունը ողջ Եվրոպայում, գրում է Guardian-ը: «Վերջին շրջանում Հունգարիայի ղեկավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք հակասում են համաեվրոպական քաղաքականությանը։ Բուդապեշտը դեմ է արտահայտվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Հունգարիայի վարչապետը ԵՄ-ն համեմատել է խորհրդային օկուպացիայի հետ, ինչին ի պատասխան եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն արդեն հայտարարել է, որ Բուդապեշտին ԵՄ-ում ոչ ոք ուժով չի պահում: «Օրբանի և Պուտինի՝ վերջերս Պեկինում կայացած հանդիպումը և այն, թե ինչպես Հունգարիայի վարչապետը ԵՄ-ն համեմատեց Խորհրդային Միության հետ, հարցեր են առաջացնում այն մասին, թե արդյոք մենք կարող ենք առաջվա պես վստահել այդ երկրին՝ որպես դաշնակցի և գործընկեր»,- թերթի հետ զրույցում ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝ անանունության պայմանով: Եվս մեկ բարձրաստիճան եվրոպացի դիվանագետ նշել է, որ Հունգարիան գնալով ավելի մեկուսացված է դառնում, քանի որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հետաձգումը բացասաբար է ազդում բոլոր դաշնակիցների անվտանգության վրա: Հունգարիան պետք է նախագահի ԵՄ խորհրդում հաջորդ տարվա երկրորդ կեսին, և Բրյուսելում արդեն մտավախություն ունեն այն առնչությամբ, թե ինչպես Բուդապեշտը կօգտվի այդ դերից»,- գրում է թերթը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
