Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը, ինչպես արդեն գրել էինք, հավակնում է Կենտրոն վարչական շրջանի թաղապետի պաշտոնին։ 2021 թվականի նոյեմբերի 9-ին ավագանու անդամ Վարդանյանը նվիրատվություն է ստացել 3 անշարժ գույք՝ 1 բաժնային սեփականության իրավունքով անհատական բնակելի տուն և 2 համատեղ սեփականությամբ, ՀՀ օրենսդրության համաձայն, նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Նշենք նաև, որ 3 անշարժ գույքն էլ գտնվում են Կենտրոն վարչական շրջանում։ Թերևս դժվար չէ ենթադրել, թե ովքեր կարող էին Երևանի ավագանու քաղշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանին նորակառույց շենքերում բնակարաններ տալ: Ինչո՞ւ ենք այսպես կարծում. քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է շարքային երևանցին, ստանալով ամսական 65 հազար ՀՀ դրամ վարձատրություն, մի քանի օրում 2 ավտոմեքենա գնել և 3 անշարժ գույք նվեր ստանալ: Հավելենք նաև, որ Նուարդ Վարդանյանը 2018 թվականից մինչև 2021 թվականը որևէ հայտարարագիր չի ներկայացրել, որը թույլ կտար տեսնել, թե ինչ ունեցվածք ուներ Վարդանյանը ավագանու անդամ դառնալու պահին։ Երևում է, սակայն, թե ինչեր է ձեռք բերել ավագանու անդամի կարգավիճակում: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
