«Թուրքերն Ամարասում պղծել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարը». Էլբակյան
![]() Քաղաքագետ Էդգար Էլբակյանը հայտնում է․ «Թուրքերն Ամարասում պղծել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարը։ Իսկ մարդիկ զարմանում են, որ պատմության դասագրքերը վատն են, ազգային չեն։ Թշնամու պլաններն իրականացվում են ինչպես գետնի վրա՝ ֆիզիկական կյանքում, այնպես էլ սրտերի նկատմամբ՝ հոգևոր կյանքում։ Ինչո՞ւ պիտի մի դե-ֆակտո իշխանություն, որ թշնամուն է հանձնել Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնած առաջին դպրավայր Ամարասը, որտեղ ամփոփված են առաջին կաթողիկոսի թոռան մասունքները, թույլ տա հայոց եկեղեցու պատմություն առարկայի գոյությունը կամ ազգային պատմության այլ դրվագները։ Չէ՞ որ այդ պարագայում հարց կառաջանա՝ «բա ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ այս ամենը»։ Հիշո՞ւմ եք, ինչպես էին բոլշևիկյան շրջանի դասագրքերը շրջանցում էլիտաների դերը պատմության մեջ և ամեն ինչ վերագրում էին ժողովրդական զանգվածներին։ Հակառակն անելու դեպքում հարց կառաջանար, թե ինչպես, որտեղից և ինչ փողերով առաջացավ բոլշևիկյան էլիտան՝ ոչնչացնելով ամբողջ Ռուսական կայսրությունն ու քաղաքակրթությունը։ Նույն կերպ էլ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, թշնամու հետ ձեռք ձեռքի տված, ամեն կերպ բնաջնջելու են հայկական պատմությունն ու հայկական հետքերը, որ հարց չառաջանա, թե ինչպես եղավ, որ իրենց իշխանության ընդամենը 5 տարում թշնամին տիրացավ ամբողջ Արցախին, որտեղ 5000 տարի հայեր էին ապրում։ Աղբյուրը` Էդգար Էլբակյան |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
