Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Հայազգի երաժիշտ Ստաս Նամինի որդին սպանել է եղբորն ու տատին

548
Հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ., 10:54
Հայազգի երաժիշտ Ստաս Նամինի որդին սպանել է եղբորն ու տատին

Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին և զոքանչը, հաղորդում է «Известия»-ն։

Ըստ տեղեկությունների՝ վեճ է ծագել տան վաճառքի հետ կապված։ Վեճի ժամանակ թոռը սպանել է տատիկին, ապա զանգել իր 30-ամյա եղբորն ու խոստովանել։ Դրանից հետո եղբայրը ժամանել է դեպքի վայր և նույնպես սպանվել։

Նախնական տեղեկություններով՝ մարդասպանը Ստաս Նամինի ավագ որդին է՝ Ռոման Միկոյանը։