ԱԺ-ում սահմանաչափից շատ բենզին են ծախսում և չեն բացատրում՝ ինչու. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պաշտոնյաները, ավելի ճիշտ՝ ՔՊ-ականները, սահմանաչափից շատ բենզին են օգտագործում՝ փաստացի չհիմնավորելով, թե ինչու: Սա Նիկոլ Փաշինյանի քննադատած «պադավատապետությունն» է: Հարցում էինք ուղարկել ՀՀ Ազգային Ժողով՝ պարզելու, թե վերջին մեկ տարում (01/09/2022-31/08/2023) որքան բենզին են ծախսել ԱԺ բոլոր հանձնաժողովների նախագահներին սպասարկող ավտոմեքենաները: Հավելյալ բենզինի կարիք է ունեցել նաև Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը (100 լիտր), Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը (80 լիտր), Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը (70 լիտր) ու Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Թունյանը (60 լիտր): Նկատենք, որ թվարկված պաշտոնյաների շարժը ավելի շատ ԱԺ-ի մի սենյակից մյուսն է, առանց ավտոմեքենայի, քան խորհրդարանից դուրս աշխատանքային հանդիպումները, նիստերն ու քննարկումները, որոնք պատճառաբանել է ԱԺ-ն պաշտոնապես՝ իբրև հավելյալ բենզին պահանջելու անհրաժեշտություն: Ավելին՝ պաշտոնյաները շատ են լինում արտերկրում, ու այդ ժամանակ ծառայողական ավտոմեքենաները չպետք է ոչինչ ծախսեն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
