«Տասը րոպե նա խոսում էր բացառապես իր աթոռի մասին». Արծվիկ Մինասյան
![]() Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման վերաբերյալ դատական նիստը: Դատարանի բակում Լևոն Քոչարյանի աջակիցներն են՝ ընկերները, պատգամավորներ, հասարակական գործիչներ: Քիչ առաջ լրագրողների հարցերին է պատասխանել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթին. «Ելույթի առաջին տասը րոպեն ինչի՞ մասին էր, բացառապես իր աթոռի, իր իշխանության պաշտպանության մասին... ի՞նչ ժողովրդավարություն: Նա անգամ չի էլ խորշում, չի էլ գիտակցում կամ գիտակցելով հանդերձ՝ չի հասկանում, որ հայ ժողովրդի արժանապատվությունն այդ աստիճանի վիրավորող, վտանգող վարքագծով աշխարհին ծիծաղել է տալիս ու արհամարհանքի բերում մեր պետականությունը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
