«Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլն ասել է՝ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ». Շարմազանով
![]() Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը «Ալիք մեդիայի» եթերում պատասխանելով հարցին՝ ո՞վ զգետնեց Արցախի պետականությունը, ասել է. «Պարզ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը և բոլոր նրանք, ովքեր սատարում են նրան: Արցախի հանձնումն այսօր չի սկսվել, այլ՝ երբ Նիկոլը հրահրեց պատերազմ՝ ասելով Արցախը Հայաստան է ու վերջ: Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլը ձերբակալել ու կալանավորել է Արցախի հերոսներին: Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլը Դուշանբեում սկսեց տետատետ հարաբերվել Ալիևի հետ: Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլը մերժեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ժառանգությունը: Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլն ասաց՝ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ...»: Հարցին՝ ինչո՞ւ էր ՀՀԿ-ն ուրախ Արայիկ Հարությունյանի հրաժարականով ու Սամվել Շահրամանյանի նախագահ դառնալով, Շարմազանովն ասել է. «Ուրախ, ոչ ուրախի խնդիր չկա: ՀՀԿ-ն մշտապես դեմ է եղել Արայիկ Հարությունյանի քաղաքական գործունեությանը, բայց եթե նա ընտրվել է նախագահ, իրավունք չունենք անել ամեն ինչ, որ հրաժարական տա, որովհետև եթե հրաժարական տվեց, ընտրություններով նախագահ ընտրվելու ինստիտուտը վտանգի տակ է. Ադրբեջանը կարող էր սա օգտագործել: Խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն դրդել է, որ Հարությունյանը հրաժարական տա, աբսուրդ է: Նա ի՛նքն է հրաժարական տվել»: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
