«Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտ այցի ժամանակ արդեն հանված է եղել Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը». Տաթևիկ Հայրապետյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Ֆրանցիսկոս Պապը Լեռնային Ղարաբաղում հայոց վանքերը պաշտպանելու կոչ է արել: «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված մտահոգությունս չի մարել: Բացի տեղահանվածների լուրջ հումանիտար իրավիճակից, կցանկանայի նաև հատուկ կոչ անել վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Այս լուրը տարածվել էր մեկ օր առաջ։ Երեկ՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն այցելել է օկուցապված Ստեփանակերտ, այսօր այցի վերաբերյալ Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը տեսանյութ է տարածել, որտեղ արդեն երևում է, որ հանված է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը։ Սա ոչ միայն հայատյացության, այլև քրիստոնեական կրոնի հանդեպ անհարդուրժողականության հերթական դրսևորումն է, էլ չեմ ասում Պապի կոչի հանդեպ բացահայտ արհամարհանքը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անելու է Արցախից հայկական հետքն ու հազարամյա մշակութային ժառանգությունը ջնջելու համար»: |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
