Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանցի գործընկերները պետք է արձագանքեն». Իրանի ԱԳՆ

943
Երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2023 թ., 16:42
«Ադրբեջանցի գործընկերները պետք է արձագանքեն». Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է Politico-ում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակումը։

Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Քանանին ասել է․ «Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այս հարցին։ Մեզ համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: Մենք խնդիրների լուծման միակ ճանապարհը համարում ենք տարածաշրջանային մեխանիզմը»։

Նշենք, որ հրապարակումից հետո Պետդեպը հերքել էր Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման մասին Բլինքենին վերագրվող հայտարարությունը: