«Չափազանց կարևոր է Ուկրաինայի արտաբլոկային կարգավիճակը»․ Պուտին
![]() Ռուսաստանի համար չափազանց կարևոր է Ուկրաինայի արտաբլոկային կարգավիճակը։ Այս մասին Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեզ համար չափազանաց կարևոր է Ուկրաինայի արտաբլոկային կարգավիճակը, քանի որ մի երկրի անվտանգությունը չպետք է կառուցվի այլ երկրի անվտանգության հաշվին։ Առանցքային պահերից մեկը բոլորի համար հավասար անվտանգություն ապահովելն է։ Ռուսաստանը դրա իրավունքն ունի, ինչպես և ցանկացած այլ պետություն։ Եթե մենք կարծում ենք, որ Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեզ համար սպառնալիքներ է ստեղծում, ապա մենք խնդրում ենք, որ մեզ լսեն։ 1991 թվականին Ռուսաստանը խոստացել է, որ արևելքում ՆԱՏՕ-ի ընդլայնում չի լինի, սակայն հետագայում այն ընդլայնվեց։ Ամեն անգամ մեզ ասում էին՝ «այո, մենք ձեզ խոստացել ենք չընդլայնվել արևելքում, սակայն դրանք բանավոր խոստումներ էին, իսկ որտե՞ղ է թղթի վրա ստորագրությունը։ Թուղթ չկա՞։ Վերջ, ցտեսություն»,- հայտարարել է Պուտինը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
