«Հերթը Տավուշինն է, հնարավոր է` մի օր գա և Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ». Բագրատ Սրբազան
![]() Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է և չեմ չափազանցնում, հնարավոր է՝ մի օր գա և Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ, սա շատ մեծ ողբերգություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Մակարավանքում իր քարոզի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով վանքում գտնվող դպրոցականներին: «Ամիսներ առաջ մենք նաև Գանձասարի սրբավայր էինք գնում, Ամարասի սրբավայրն էինք գնում, Շուշի էինք գնում, հիմա չենք գնում: Հուսամ՝ այնպես չլինի, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ: Ոչ թե որ չուզենանք, այլ պարզապես չկարողանանք: Եվ հենց այս տարիքից ձեր մեջ ամեն ինչ պետք է շատ պարզ ու հստակ լինի, եթե ձեր ուսուցիչները ձեզ չպատմեն, դուք պետք է ստիպեք, որ պատմեն: Մենք չենք կարող մեր հայրերի ժառանգությունը՝ մեր հայրենիքը, սրբավայրերը, մեր հերոսների շիրիմները, մեր գերեզմանները, իրենց սխրանքը հենց այնպես լքել, թողնել: Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է և չեմ չափազանցնում, հնարավոր է՝ մի օր գա և Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ, սա շատ մեծ ողբերգություն է: Ձեզ ուզում են հետ պահել էն մտքից, երեխեք ջան, որ դուք հայրենիք չունեք: Ձեր գրքերն էլ է այդպես գրվում, ձեր շուրջն էլ է այդպես խոսվում: Ձեզ կարող են միայ սովորեցնել, որ դուք գնացեք, փող աշխատեք, մեծ տուն սարքեք, մեքենաներ ունեցեք, լավ կերեք, լավ խմեք և այլն»,- ասաց նա: Բագրատ Սրբազանն ասաց, որ այսօր հայրենիքի մի մեծ հատված կորցրել ենք, համենայն դեպս՝ այս պահին, և խնդրեց ուսուցիչներին ու աշակերտներին, որ անձնական ուրախությունը չփնտրեն ուրիշների մահվան հաշվին: «Քոչվորները, ոչխարապահները իրենց համար հայրենիք դարձրեցին, նրանք ովքեր մեծ կրթություն ունեցող, զարգացած էին, այն դարձրեցին արոտավայր: Ոչ մեկ չպետք է մոռանա այս մասին, մեզ համար պիտի դառնա նոր սխրանքներ գործելու առիթ, այս խոցված, հարվածված վիճակից բուժվելու առիթ: Վստահ եմ՝ երեխաները շատ ավելի լավ են պատկերացնում՝ ինչ է կատարվել»,- ասաց նա: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
