«Երևանը՝ քարտեզներում» բացառիկ ցուցադրություն՝ ճարտարապետության թանգարանում
418
Շաբաթ, 14 հոկտեմբերի, 2023 թ., 19:36
![]() Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում օրերս բացվել է բացառիկ ցուցադրություն, որտեղ ներկայացված են Երևան քաղաքի տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող քարտեզներ։ Մի շարք թանգարաններից և անձնական հավաքածուներից հավաքված քարտեզներում ներկայացված է ինչպես 17-րդ դարի, այնպես էլ խորհրդային շրջանի Երևանի հատակագծային յուրահատկությունները։ Հատկապես ուշագրավ են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անձնական արխիվից ցուցադրվող երկու նմուշները և1937 թվականի Երևանի զարգացման երեք տարբերակները։ Այս ցուցահանդեսը բացառիկ է նաև նրանով, որ մի շարք պետական կառույցներ և անհատ կոլեկցիոներներ համատեղել են իրենց ուժերը, բացել իրենց արխիվներն ու ֆոնդերը՝ ստեղծելու Երևանին նվիրված ամենամեծ ցուցադրություններից մեկը։ ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06





