«Աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճի տեմպերով». Պեսկով
![]() Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կապված են հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետ, հոկտեմբերի 13-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Երևանի հետ՝ չնայած ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությանը։ «Հայաստանը եղել է, կա և կլինի մեր դաշնակիցն ու հարևանը, մի երկիր, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Համագործակցությունը շարունակում է արդիական մնալ այսօր։ «Տեսեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերը. այո, աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճի տեմպերով, այնտեղ, կարծես թե, 15 տոկոս է»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ այդ արդյունքը ինտեգրման հետևանք է։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
