Իսրայելի վրա հարձակումը պատրաստվել է ավելի քան մեկ տարի․ ՀԱՄԱՍ
![]() Իսրայելի վրա հարձակումը պատրաստվել է ավելի քան մեկ տարի։ Այս մասին Associated Press-ի հետ զրույցում ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչ Ալի Բարաքեն։ «Հարձակման նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՄԱՍ-ի շուրջ վեց բարձրաստիճան հրամանատարներ: Իրանը չի օգնել խմբավորմանը և չի մասնակցել Իսրայելի վրա հարձակման ծրագրին: Իրանն ու «Հըզբոլլահ»-ը նախկինում օգնել են ՀԱՄԱՍ-ին, բայց 2014 թվականից ի վեր խմբավորումն ինքն է հրթիռներ արտադրում և զինյալներին վարժեցնում: Հարձակումն ուղղված է եղել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի խափանմանը: Հարձակումը պայմանավորված է եղել Իսրայելի կառավարության մի շարք գործողություններով, որոնք իրականացվել են վերջին մեկ տարվա ընթացքում: Խոսքը Երուսաղեմի սրբավայրեր սադրիչ այցերի և Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների վրա ճնշման ուժեղացման մասին է։ Բացի այդ, Թել Ավիվը շարժման ղեկավարությանը վերացնելու ծրագրեր ունի: Ռազմական գործողություններին մասնակցել է Գազայի հատվածում գտնվող 40 000 զինյալներից մոտ 2000-ը: Մենք հույս ունենք, որ դաշնակիցները կօգնեն, եթե շարժումը ձախողվի։ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ երկարատև պատերազմի սցենարին»,- ասել է Բարաքեն։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
