«Մեղրիի երթուղու ստեղծումն Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի հետ»․ Գալուզին
![]() ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել РБК-ին, որտեղ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Մոսկվայի ու Երևանի շփումների և ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա ճակատագրի մասին։ «Ռուսաստանը ելնում է նրանից, որ բոլոր խնդիրները ցանկալի է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման առնչությամբ արդեն երեք տարի բանակցություններ են անցկացվում փոխվարչապետների մակարդակով։ Այս տարվա հունիսի 2-ին կողմերը նկատելի առաջընթաց են գրանցել այդ հարցով։ Կարծում ենք, որ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը և հենց Մեղրիի երթուղու ստեղծումն Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի հետ։ Խոսքը Հայաստանի տարածքով երկաթուղային ճանապարհի մասին է, ուստի ես թույլ տվեցի ինձ օգտագործել Մեղրիի երթուղի անվանումը։ Կարծում ենք՝ դա կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորման համար»,- ասել է նա։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
