Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Շոլցի կուսակցությունը պատմական պարտություն է կրել ընտրություններում

1019
Երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2023 թ., 11:00
Շոլցի կուսակցությունը պատմական պարտություն է կրել ընտրություններում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) պարտություն է կրել Հեսսենի դաշնային հողում կայացած ընտրություններում, գրում է Spiegel-ը:

Նախնական տվյալներով՝ հաղթանակ է տարել Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ)՝ հավաքելով ձայների 34,6%-ը, երկրորդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 18,4%, ՍԴԿ-ն զբաղեցրել է երրորդ տեղը՝ 15,1% արդյունքով։ Նրան հաջորդում են դաշնային կոալիցիոն կառավարության մաս կազմող «Կանաչները»՝ 14,8%։