«Նայիր ժողովրդի աչքերին ու ասա՝ ի՞նչ ես բանակցում». Վարդան Օսկանյան
![]() ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ այն անվանելով սխալ. «Սխալները շարունակվում են. վերջին օրինակը Գրանադայում ստորագրած հայտարարությունն է: Այնտեղ Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա: Հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Իսկապե՞ս, մենք Ղարաբաղի հարցից հասանք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը և դա հերոսաբար ներկայացնում ենք, որ ինչ-որ գործ ենք արել, հաջողություն եք ունեցել, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, իսկապե՞ս, լուրջ եք ասո՞ւմ: Փաշինյանի ասած տարածքային ամբողջականությունը մեզ համար անորոշ է: Նա պետք է կանգնի ժողովրդի առաջ, նայի ժողովրդի աչքերին և ասի՝ այդ թվերի մեջ ի՞նչ է մտնում: Հասկացանք, Ղարաբաղը տվել ես, իսկ, այսպես կոչված, անկլավներն այդ թվի մեջ կա՞, թե՞ ոչ: Քո շրջապատի մարդիկ ասում են՝ չկա, բայց դու քո ասուլիսներից մեկում ասացիր՝ այո՛, դա էլ ենք տալիս: Դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը, որ ՀՀ քաղաքացին Պարսկաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, որ ՀՀ քաղաքացին Վրաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, դա՞ է լինելու մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նախկին պաշտոնյան: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
