Պետդեպը՝ ԼՂ հարցով «գաղտնի» հանդիպման մասին
![]() Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ի, Եվրոմիության և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են անցկացրել Ստամբուլում, որի ժամանակ քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը։ Դրանից երկու օր անց Բաքուն ագրեսիա է ծավալել Արցախի և նրա ժողովրդի դեմ։ Պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանթ Փաթելը Turan-ի հետ զրույցում հաստատել է հանդիպման մասին լուրը․ «Այդ հանդիպումը գաղտնի բնույթ չի կրել։ Մենք մշտապես համագործակցում ենք տարածաշրջանում շահագրգիռ կողմերի հետ։ Սեպտեմբերի 17-ին մենք հանդիպել ենք՝ քննարկելու անհետաձգելի մարդասիրական հարցերը։ Ահա թե ինչի մասին է եղել հանդիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այդ վաղեմի հակամարտության կարգավորման համար։ Դա այն է, ինչի ուղղությամբ շարունակում են աշխատել պետքարտուղար Բլինքենը և այստեղ գտնվող այլ պաշտոնյաներ»,- ասել է Փաթելը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
