Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Չփորձեք հուսահատվել, դա սխալ որոշում է». Արա Արայան

257
Կիրակի, 01 հոկտեմբերի, 2023 թ., 03:06
«Չփորձեք հուսահատվել, դա սխալ որոշում է». Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր աշխարհը:
2023 ի հուլիսին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքում էլեկտրaշարժիչով և հիբրիդ մեքենաների թիվը հասել է 24%-ի:
Չինաստանում այդ ցուցանիշը ավելի բարձր է~ 38%:
Աճը գնալով մեծանալու է:
Նավթի դարը ավարտվեց:
Մրցունակ ու հզոր կլինեն այն ազգերն ու երկրները, որոնք ժամանակակից տեխնոլոգիաներին կտիրապետեն, կլինեն կրթված և օրինապաշտ: Մեր տարածաշրջանը դեռ միջնադարյան բարքերի մեջ է, այստեղ դեռ միջնադարյան հողակռիվ ու ազգայնականություն են խաղում: Ղարաբաղը նաև այս միջնադարյան էջն է փակում, վերջնական:
Պարզ չէ, թե ապագայում այսօրվա ուժեղ երկրներից ինչ կմնա...
Օրենք և կրթություն, սա է հաջողության բանաձևը:
Հայաստանում այս ցուցնիշները շա՜տ ցածր են:
Նոր էջից ենք սկսում, շատ հետաքրքիր էջից...
Չփորձեք հուսահատվել, դա սխալ որոշում է»։

Աղբյուրը`   Արա Արայան