«Մեծապես վտանգված է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը». Գարեգին Երկրորդ
![]() Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ավստրալիայի Նահանգային խորհրդարանականների պատվիրակությանը՝ գլխավորությամբ պատվիրակության համանախագահներ Հուգ Մըք Դերմոթի և Փիմ Ջեյմսի։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ անդրադարձել է արցախահայության շարունակվող բռնի տեղահանությանը և Ադրբեջանի իշխանությունների կողմից հայորդիների հետապնդումներին։ Հայոց Հայրապետն ընդգծել է նաև, որ մեծապես վտանգված է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը՝ հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից ամբողջ աշխարհի աչքի առաջ Նախիջևանի դարավոր հայկական գերեզմանի շուրջ 6000 խաչքարերի իսպառ ոչնչացումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով անդրադարձել է միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքին, ինչը և առիթ է տվել Ադրբեջանին անարգել իրագործել Արցախում իր ոճրագործ և ցեղասպան քաղաքականությունը՝ շրջանցելով միջազգային մարդասիրական բոլոր նորմերը։ Հանդիպմանը, Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարելով Ավստրալիա կատարած իր հովվապետական այցելություններին, գոհունակությամբ արձանագրել է, որ ականատեսն է եղել Ավստրալիայի ժողովրդի ու իշխանությունների՝ հայկական համայնքի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը, հանուն հավատավոր հայորդիների, իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիայի իշխանություններին։ Իր հերթին պատվիրակության համանախագահ Հուգ Մըք Դերմոթը շնորհակալություն է հայտնել Հայոց Հովվապետին Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու համար և ընդգծել, որ առկա մարտահրավերների և սպասվող զարգացումների մասին ամբողջական պատկերացումն օգտակար կլինի իրենց հետագա հայանպաստ գործունեության ընթացքում։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
